
Ռուսաստանը, նրա կարծիքով, շատ մտահոգ է արաբական երկրներում տիրող հեղափոխական ալիքից, և նրանք երբեք չէին ցանկան, որ այդ ալիքը կյանք ստանար նաև Հարավային Կովկասում, այդ թվում նաև Հայաստանում, և ՌԴ–ն իր ուժերը լարելով՝ փորձել է ամեն գնով պահպանել Հայաստանի քաղաքական «ստատուս–քվոն»։
–Եթե Ռուսաստանի միջամտությամբ մենք նախորդ ժամանակաշրջանում ականատեսը եղանք իշխանական կոալիցիայի ծնունդին, ապա ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող վերադասավորումները, ես կասեի, պետք է դիտարկենք որպես Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ–ի կողմից թելադրված կամ, ինչու չէ, նաև վերահսկված գործընթաց,–ասել է Ժիրայր Սեֆիլյանը և տարակուսել, թե ինչո՞ւ արևմուտքը չի օգտագործում Հայաստանում օր առաջ հեղափոխություն իրականացնելու առիթը։
Ըստ Ժ. Սեֆիլյանի՝ ընդդիմությունն այսօր ավելի շատ է իշխանությունների հետ երկխոսելու և գործակցելու քայլեր անում, քան մինչ այդ։ Եթե գլխավոր ընդդիմությունը, նկատի ունի ՀԱԿ–ը, Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված գնում է ընտրությունների, ապա Արևմուտքի օգուտը, ըստ Սեֆիլյանի, այն կլինի, որ հնարավորինս շուտ կթուլանա Ռուսաստանի ազդեցությունը։
Արևմուտքը, նրա խոսքերով, շատ լավ տեղյակ է ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական հայացքներին, մասնավորապես արցախյան և հայ–թուրքական հարցերում։
–Համոզված եմ, որ ռազմավարական իմաստով տերպետրոսյանական և սերժսարգսյանական խմբերի միջև տարբերություն չկա, եթե կա, ապա մարտավարական մանրուքների մեջ է, ուստի այն օրը, երբ հայ–թուրքական հարաբերությունները սկսեն բարելավվել, ապա հաջորդ հարցը լինելու է Հայաստանում ռուսական զորքերի առկայության հարցը,–ընսդգծել է նա։
Ժիրայր Սեֆիլյանը հույս է հայտնել, թե ՀԱԿ–ն իր որոշումից հետ կկանգնի, այլապես այս իշխանությունների հետ որևէ երկխոսության կամ պայմանավորվածության արդյունք ինչ–որ ծրագրի որևէ պտուղ հօգուտ հայ ժողովրդի չի լինելու։
Իրավիճակից դուրս գալու համար պետք է հրաժարվել համախմբման և միավորման մասին կոչերից, ուղղակի պետք է տեղի ունենա համակարգում, ինչի համար պետք է արձանագրություն, քայլերի փաթեթ պատրաստվի։ Վերջինիս էությունը պետք է բխի «ոչ ընտրություններ» հասկացությունից։
–Այսինքն՝ այս ռեժիմից ազատվելու, նոր իշխանություն ձևավորելու ճանապարհը պետք է լինի ոչ ընտրություններով,– շեշտել է Ժիրայր Սեֆիլյանը։
Դա իրագործելու համար պետք է հենվել ժողովրդի ներուժի վրա, ու ժողովրդի կամքի պարտադրմամբ պետք է հեռացնել գործող վարչակարգը։ Դրանից հետո արդեն պետք է ձևավորել անցումային փուլ, այդ ժամանակ պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որի անդամները չպետք է լինեն քաղաքական գործիչներ դասական իմաստով, այլ մարդիկ, ովքեր վստահություն են վայելում ժողովրդի շրջանում, մինչև տեղի ունենան ընտրություներ։ Անցումային փուլի գլխավոր խնդիրը պետք է լինի հնարավորինս կարճ ժամկետում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար պայմաններ ստեղծելը։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին, Ժիրայր Սեֆիլյանն ասել է, թե այսօր ընտրություններին ամենապատրաստը Սերժ Սարգսյանի համակարգն է.
–Բռնապետի կեղեքող ռեժիմի օրոք ընտրությունների արդյուքնը միշտ լինում է ռեժիմի վերարտադրումը։ Սա հստակ է։ Պետք է այլևս բանավեճը, թե հնարավոր է, եթե արկղերը պահենք և այլն, մի կողմ դնենք։ Ովքե՞ր են հաշվողները։ Վե՛րջ։
Ոչ ընտրությունների ճանապարհով փոփոխությունների դեպքում Թունիսի և Լիբիայի սցենարի կրկնության հարցին, ինչպես նաև այդ պարագայում իշխանությունների կողմից բռնության դիմելուն անդրադառնալով՝ նա նշել է.
–Եթե որևէ մի ուժ, որ փորձում է առաջնորդել ժողովրդին և ի սկզբանե ասում է, որ ինքը բացառում է բռնությունը, նա պարտված է, որովհետև հակառակորդն այդ հանգամանքն օգտագործելով՝ կգնա առաջ, ինչ տեղի է ունենում այս 3 տարիների ընթացքում։ Անշուշտ, մենք դեմ ենք բռնության, բայց մենք իշխանությունը ժողովրդին վերադարձնելու և հայրենիքը զարգացնելու խնդիր ունենք։ Եթե այս ընթացքի դեմ մի բիրտ ուժ է կանգնելու ու ուժ է կիրառելու, կարծում եմ՝ ժողովուրդը պաշտպանվելու իրավունք ունի։
No comments:
Post a Comment