Panorama.am. 20-6-2012- Ադրբեջանի Իրավական և ժողովրդավարական բարեփոխումների կենտրոնի ղեկավար Իլհամ Ալիևը գտնում է, որ ղարաբաղյան հայտնի դեպքերի պատճառով Հայաստանից գնացած և Բաքվում բնակություն հաստատած «հայաստանցիները», որոնց նա արևմուտքի ադրբեջանցիներ է անվանում, պետք է Բաքվից տեղափոխվեն այլ վայրեր: Այս մասին հայտնում է pia.az-ը: Նրա կարծիքով` ուրբանիզացիայի պատճառով Ադրբեջանի հիմնական բնակչությունը կենտրանացել է Բաքվում, ինչին քաղաքն այլևս չի դիմանում, և կամ պետք է փոխել մայրաքաղաքը, կամ էլ կանգնեցնել դեպի Բաքու միգրացիան: «1988 թ-ին Հայաստանից եկած մեր հայրենակիցները ցրվել են տարբեր շրջաններում, ինչը կբերի նրան, որ ժամանակի ընթացքում կվերանան նրանց միջև բարեկամական կապերը: Այդ պատճառով անհրաժեշտ է նրանց բոլորին տեղափոխել մեկ տարածաշրջան: Դա կարող է լինել Աբշերոնի Խըզը շրջանը կամ էլ Սամուխը: Այնտեղ կարող է «արևմուտքի» ադրբեջանցիների համար նոր շրջան կամ նոր քաղաք ստեղծվել: Նման դեպքում արևմուտքցիների միջև բարեկամական կապերը չեն կորչի, համ էլ Բաքվի բնակչությունը բավականին կթեթևանա», -հայտարարել է Իլհամ Ալիևը:
Thursday, June 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment