Monday, July 16, 2012

Թուրքական բանակը հազարավոր զինվորներ է կորցրել քրդերի հետ բախումների ժամանակ

1in.am. 15-7-2012- Ինչպես հաղորդում են Թուրքիայի ԶԼՄ-ները, երկրի պաշտպանության նախարար Իսմետ Իյմազը, պատասխանելով ընդդիմադիր ազգային-հանրապետական կուսակցության պատգամավոր Գորկուտա Աչարի հարցմանը, պատմել է, որ 1984 թվականից ի վեր մինչ օրս թուրքական բանակը կորցրել է 6169 զինվոր և սպա Քրդական բանվորական կուսակցության կողմից իրականացրած ահաբեկչական ակցիաների արդյուքնում: Այս մասին հաղոդում է mignews.com-ը: Նախարարը հստակեցրել է, որ այդ ընթացքում վիրավորվել է 4008 զինծառայող: Նա նաև նշել է, որ վտանգավոր գոտում, որտեղ գործում են ահաբեկիչները, ծառայող զինվորներին և սպաներին վճարվող փոխհատուցումը մեծացել է: 25 տարվա ընթացքում քրդերի և թուրքերի միջև պայքարի արդյունքում զոհվել է 35-40 հազար մարդ:

No comments: