Wednesday, July 4, 2012

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է, թեև անելիքներ դեռ շատ կան. Հերման Վան Ռոմպեյ

1in.am. 4-7-2012- Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը պաշտոնական այցով Հարավկովկասյան տարածաշրջանում է: Այցի մեկնարկը եղել է Հայաստանում և կշարունակվի Վրաստանում ու Ադրբեջանում: Եվրոպական խորհրդի նախագահն այսօր ներկա է գտնվել «Հայաստանը Եվրոպայում» քաղաքացիական հասարակության ֆորումին: Նա ողջունել է մասնակիցներին, նշել, որ Հայաստանը Եվրոպային մոտեցնելու համատեղ ծրագիրը կաշխատի և կիրականացվի մի դեպքում, երբ այն իրականացվի քաղաքացական հասարակության, քաղաքացիական կազմակերպությունների կողմից: Ռոմպեյը Սերժ Սարգսյանի հետ այսօր կքննարկի Հայաստանի հանձնառությունը բարեփոխումների ուղղությամբ, որոնք ուղղված կլինեն Եվրամիության ստանդարտներին. «Կհորդորեմ և կխրախուսեմ նախագահ Սերժ Սարգսյանին և պատգամավորներին անել այնպես, որ ՀՀ-ն շարունակի իր ճանապարհը մարդու իրավունքների, ժողովրդավարության, ազատ խոսքի, ազատ մամուլի ուղղությամբ: Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է, թեև անելիքներ դեռ շատ են»,- ասաց Ռոմպեյը: Նա նշեց, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին, Եվրամությունը ողջունում է այն ջանքերը, որ Հայաստանն իրականացնում է ավելի թափանցիկ ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ, թեպետ ավելացրեց, որ կան հարցեր: Որպես օրինակ բերելով ԵԱՀԿ-ի դիտորդական եզրափակիչ հաշվետվությունը` նա նշեց, որ արձանագրված խնդիրները կլուծվեն մինչև նախագահական ընտրություններ: Բարեփոխումների գործընթացում նա երեք ոլորտներ կարևորեց՝ բարեփոխումների գործընթացների, հաշվետվողականության և մասնագիտացման մասին: Մասնագիտացման, ֆինանսական և տեխնիկական աջակցություն են ցուցաբերում մի շարք ուղղություններով. կարիք ունենք խորհրդատվության իրավական դաշտի ինստուցիոնալ իրավիճակի հետ կապված: Նա ասաց, որ պետք է տեղեկանա այն մտահոգություններին, որ քաղաքացիները ունեն: Բացի այդ, Ռոմպեյը նշեց, որ կշարունակեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերել՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղհասարակության կարևորագույն դերակատարումը իրական բարեփոխումներին ծառայեցնեու համար:

No comments: