Tuesday, August 14, 2012

10 տարում Ադրբեջանը գնել է 47 մարտական ինքնաթիռ և 109 ուղղաթիռ

1in.am. 13-8-2012- Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 10 տարիներին Ադրբեջանը զգալի քայլեր է ձեռնարկել իր ռազմական ավիապարկի ամրապնդման ուղղությամբ: 2001-2011 թվականներին Ադրբեջանի ռազմական ավիապարկը համալրվել է 47 նոր մարտական ինքնաթիռներով, 109 ուղղաթիռներով ու ավելի քան 30 անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ): Ադրբեջանը մարտական ինքնաթիռները գնել է 4 երկրից՝ Ուկրաինա (12), Ռուսաստան, Բելառուս (6) և Վրաստան (13): Ուղղաթիռները գնվել են Ռուսաստանից և Ուկրաինայից (12), իսկ ԱԹՍ-երը՝ Իսրայելից, նաև տեղական արտադրության են:

No comments: