![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgZMMizCVZ5j1OozfePqCkMhVXHK9MLYHvINeuSHqu0kBbT3i2Ta7yn-SyTH0myXBxNO6yz26_gLneAsBQRiGrLywZXZky5_3cT1ToENBUiDmy8KTw5nELDudGl2AFIOVUgdwQ64gYlK8I/s200/HH+kendronakan+bank%252CWeb.jpg)
News.am. 22-8-2012- Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը, գտնվելով Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո, գործում են Հայաստանի Հանրապետության օրենքների, Կենտրոնական բանկի նորմատիվ եւ բանկերի ներքին իրավական ակտերի շրջանականերում:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջին հերթին պարտադրում է բանկերին եւ այլ ֆինանսական կազմակերպություններին իրականացնել բոլոր գործարքների մանրամասն ուսումնասիրություն՝ թույլ չտալու համար միջազգային հանրության կողմից ընդունելի չհամարվող գործառնություններում ներգրավումը: Հայաստանի ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ն Հայաստանում գործում է դեռեւս 1996թ.-ից, բանկի հաճախորդները հիմնականում Իրան-Հայաստան առեւտրաշրջանառության մեջ ներգրավված փոքր եւ միջին ձեռնարկատերեր են, զբոսաշրջիկներ, ուսանողներ: Բանկի գործառույթները եւ ակտիվների մեծությունը վերջին 3-4 տարիների ընթացքում կտրուկ նվազել են (բանկի ակտիվները 2010թ.-ի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2012թ.-ի հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվծում նվազել են ավելի քան 2 անգամ՝ 88 մլն ԱՄՆ դոլարից կազմելով 40 մլն ԱՄՆ դոլար). բանկը չունի որեւէ թղթակցային հաշիվ ինչպես եվրոպական եւ ամերիկյան բանկերի, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի հետ: Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերը, չունեն թղթակցային հարաբերություններ նաեւ Իրանում գրանցված բանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների հետ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շարունակելու է խստագույնս հետեւել հայաստանյան բոլոր ֆինանսական կառույցների եւ նրանց հաճախորդների վարքագծին եւ իրականացվող գործառույթներին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը զերծ պահելու համար կայունությանը վտանգող ցանկացած երեւույթներից:
No comments:
Post a Comment