Tert.am. 3-8-2012- Թեհրանը պատրաստ է օգոստոսի վերջում վերսկսել բանակցությունները միջազգային միջնորդների հետ իր միջուկային խնդրի շուրջ: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքաին հարաբերությունների և անվտանգության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Նա շեշտել է, որ Իրանի Անվտանգության գերագույն խորհրդի ղեկավարն ընդունել է այս առաջարկը: «Ես դոկտոր Ջալիլիին առաջարկել եմ անհրաժեշտ մտորումներից հետո այս ամսվա վերջում վերսկսել քննարկումները, և նա համաձայնվել է»,- ասել է Էշթոնը: Սակայն նա չի հստակեցրել, թե բանակցությունների ինչ ֆորմատի մասին է խոսքը` հեռախոսային, թե անձնական հանդիպման: Իրանի և միջնորդ վեցնյակի` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի միջև բանակցությունների վերջին փուլն անցկացվել էր Ստամբուլում հուլիսի 24-ին: Saturday, August 4, 2012
Իրանի միջուկային խնդրով բանակցությունները կվերսկսվեն այս ամսվա վերջին
Tert.am. 3-8-2012- Թեհրանը պատրաստ է օգոստոսի վերջում վերսկսել բանակցությունները միջազգային միջնորդների հետ իր միջուկային խնդրի շուրջ: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքաին հարաբերությունների և անվտանգության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Նա շեշտել է, որ Իրանի Անվտանգության գերագույն խորհրդի ղեկավարն ընդունել է այս առաջարկը: «Ես դոկտոր Ջալիլիին առաջարկել եմ անհրաժեշտ մտորումներից հետո այս ամսվա վերջում վերսկսել քննարկումները, և նա համաձայնվել է»,- ասել է Էշթոնը: Սակայն նա չի հստակեցրել, թե բանակցությունների ինչ ֆորմատի մասին է խոսքը` հեռախոսային, թե անձնական հանդիպման: Իրանի և միջնորդ վեցնյակի` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի միջև բանակցությունների վերջին փուլն անցկացվել էր Ստամբուլում հուլիսի 24-ին:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment