Tert.am. 10-8-2012- Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) Հաթայի շրջանի պատգամավոր Մևլութ Դոդուն հայտարարել է, թե տեսել է ինչպես են թուրքական շտապօգնության մեքենաները հատել սահմանը: Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, պատգամավորը հայտնել է, որ ինքն այցելել է սահմանամերձ գյուղեր, որտեղ էլ բնակիչներից տեղեկություն է ստացել, որ թուրքական շտապօգնության մեքենաները հատում են Սիրիայի սահմանը, ընդդիմադիրներին զենք հասցնում, ապա դուրս բերում վիրավորներին: Նա պատմել է, որ ականատես է եղել, թե ինչպես մի բեռնատար դեղորայքով, վառելիքով ու զենքերով լի հատել է սահմանը: Թուրքիայի առողջապահության նախարարությունը, սակայն, հերքել է այս տեղեկությունը։ Saturday, August 11, 2012
Թուրքական շտապօգնության մեքենաներով Սիրիա զենք են տեղափոխում. թուրք պատգամավոր
Tert.am. 10-8-2012- Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) Հաթայի շրջանի պատգամավոր Մևլութ Դոդուն հայտարարել է, թե տեսել է ինչպես են թուրքական շտապօգնության մեքենաները հատել սահմանը: Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, պատգամավորը հայտնել է, որ ինքն այցելել է սահմանամերձ գյուղեր, որտեղ էլ բնակիչներից տեղեկություն է ստացել, որ թուրքական շտապօգնության մեքենաները հատում են Սիրիայի սահմանը, ընդդիմադիրներին զենք հասցնում, ապա դուրս բերում վիրավորներին: Նա պատմել է, որ ականատես է եղել, թե ինչպես մի բեռնատար դեղորայքով, վառելիքով ու զենքերով լի հատել է սահմանը: Թուրքիայի առողջապահության նախարարությունը, սակայն, հերքել է այս տեղեկությունը։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment