Saturday, August 4, 2012

«Իսրայելը ներկայումս Իրանին հարվածելու հնարավորություն չունի». Աբդոլահիան

Իսրայելը ներկայումս Իրանին հարվածելու հնարավորություն չունի: Այս մասին Մոսկվայում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը. «Իսրայելը Իրանի վրա հարձակվելու հնարավորություն չունի: Իսրայելի ներկայիս դրությունը թույլ է: Այնտեղ գիտեն, որ Իսրայելի համար դա կունենա մեծ հետևանքներ: Ինչ վերաբերում է սիրիական հարցին, ապա Իրանը մտադիր է կոորդինացնել Ռուսաստանի հետ իր դիրքորոշումը: Միջազգային հանրությունը պետք է միավորվի Սիրիայի հարցի խաղաղ կարգավորման համար: Մենք Ռուսաստանի հետ տարաձայնություններ չունենք: Հետագայում նույնպես կոորդինացնելու ենք մեր դիրքորոշումը Մոսկվայի հետ՝ Սիրիայի ժողովրդին օգնելու համար»:

No comments: