Saturday, August 4, 2012

Իրանը փորձարկել է 300կմ. հեռահարությամբ «Ֆաթեհ 110» հրթիռը

Իրանը փորձարկել է 4-րդ սերնդի 300կմ. հեռահարությամբ «Ֆաթեհ 110» հրթիռը: Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը: Ըստ տեղեկատվության՝ ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ահմադ Վահիդին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ԶՈւ կարողությունների ավելացման մասին, նշել է, որ Իրանի ռազմական դոկտրինի համաձայն՝ զինված ուժերի սպառազինությունների հզորացումն ու ավելացումն ուղղված է միայն երկրի պաշտպանությանը և դրանք կօգտագործվեն միայն նրանց դեմ, ովքեր կսպառնան երկրի տարածքային ամբողջականությանը:

No comments: