Wednesday, August 22, 2012

ԱՍԱԼԱ-ի զգուշացումը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում

News.am. 22-8-2012- Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) հայտարարությունը, Սիրիահայության եւ տարածաշրջանի ժողովուրդների նկատմամբ Թուրքիայի ոտնձգությունների կապակցությամբ, լայն արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում։ Թուրքիայի բոլոր հայտնի լրատվամիջոցները օրվա գլխավոր լուրերի շարքում ներկայացրել են ԱՍԱԼԱ-ի տարածած հայտարարությունը։ Որոշ լրատվամիջոցներ ամբողջությամբ, իսկ որոշներն էլ՝ կիսատ են ներկայացրել հայտարարության տեքստը։ Լրատվամիջոցներում ԱՍԱԼԱ-ի հայտարարության տակ ընթերցողների հիմնական մեկնաբանությունը կապված էր Թուրքիայի իշխանությունների սխալ արտաքին քաղաքականության հետ։ Ներկայացնում ենք Milliyet-ի ընթերցողներից մի քանիսի մեկնաբանությունները «Զրո խնդիր հարեւանների հետ քաղաքականության հետեւանքով առանց խնդրի հարեւան չմնաց», «Օ, ինչ հրաշալի է, մեր թշնամիներն օր-օրի ավելանում են», «Միայն ԱՍԱԼԱ-ն էր պակաս, նա էլ հայտնվեց»։ Նշենք, որ ԱՍԱԼԱ-ի տարածած հայտարարության մեջ նշել է. «Սիրիայի հայ համայնքի անվտանգությունն ու անդորրը սպառնացող թուրքական որեւէ ռազմական արկածախնդրություն, ուղղակի կամ անուղղակի որեւէ ոտնձգություն հանդիպելու է մեր համարժեք հակազդեցությանը»: Հայտարարությունը տեսնել http://araxmag.blogspot.com/2012/08/blog-post_4088.html «

No comments: