Tuesday, August 7, 2012

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն անսպասելիորեն ժամանել է Դամասկոս

News.am. 7-8-2012- Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալալին անսպասելի ժամանել է Դամասկոս: Նա բանակցություններ է վարելու Սիրիայի բարձրագույն ղեկավարության հետ, այդ թվում նախագահ Բաշար Ասադի հետ, հայտնում է իրանական Press TV հեռուստաընկերությունը: Սիրիայի նախագահի հետ խորհրդակցելուց հետո Ջալալին հանդես կգա մամուլի ասուլիսով: Ջամալին Դամասկոս է ժամանել Բեյրութից, որտեղ նախօրեին հանդիպումներ էր ունեցել լիբանանյան առաջնորդների հետ, հայտնում է ՌԲԿ-ն: NEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 4-ին Դամասկոսում ընդդիմադիրները առեւանգել էին 48 իրանցիների: Ուխտավորները մեկնում էին մահմեդական սրբավայր եւ ճանապարհին առեւանգվել էին: Առեւանգիչները եղել են Սիրիական ազատ բանակի գրոհայինները: Նախօրեին սիրիական ապստամբ ուժերի ներկայացուցիչը հայտնել էր, որ սիրիական բանակի գնդակոծման արդյունքում 48 ուխտավորներից երեքը սպանվել են:

No comments: