
HayNews.am. 7-8-2012- 2011 թվականի ապրիլի 24-ին ներկայի Թուրքիայի Բաթման նահանգում (Սասուն) ծառայակցի կողմից սպանված Սևակ Բալըքչըի հիշատակը հարգել են Ստամբուլի Ադալարում (Կղզիներ): Մարմարա ծովում գտնվող Քընալըադա կղզում օգոստոսի 5-ին հիշատակի միջոցառում է տեղի ունեցել, որը նվիրված է եղել Թուրքիայի բանակում պարտադիր զինվորական ծառայություն անցնող պոլսահահ Սևակ Բալըքչըի հիշակաին, ում թուրք ծառայակիցը սպանել էր հայ լինելու համար:
Միջոցառումը տեղի է ունեցել Քընալըադա ղզու մարզադաշտում: Միջոցառմանը, որին ներկա են եղել նաև Սևակի ծնողները, մի քանի տասնյակ մարդ է մասնակցել: Կազմերպիչները մեծ պաստառ են պատրաստել, որի վրա գրված է եղել «Սևակ Բալըքչը-յան. մեր սրտում ես. չենք մոռացել, չենք մոռանալու»:
No comments:
Post a Comment