Tuesday, August 14, 2012

Հալեպի եւ Դամասկոսի հայկական թաղամասերում իրավիճակը գնալով կարգավորվում է: News.am. 13-8-2012- «Իրավիճակը առավել հանգիստ է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հալեպի հայ համայնքի աղբյուրը: Նրա խոսքով, կառավարական զորքերը արդեն բավականաչափ տիրապետում են Հալեպում տիրող իրավիճակին: Հալեպի հայկական թաղամասերում սննդի հետ կապված խնդիրներ չկան: «Հայկական եւ, ընդհանուր առմամբ, քրիստոնեական թաղամասերում խանութներն աշխատում են»,-նշել է աղբյուրը: Նրա խոսքով, էլեկտրականության հետ որոշ խնդիրներ եղել են, բայց աստիճանաբար իրավիճակը կարգավորվում է: Ինչպես նախկինում տեղեկացվել է, Հալեպում տեղի ունեցած ռազմական բախումների հետեւանքով հայերի մեջ կան զոհեր, այդ թվում խաղաղ բնակչության մեջ: Սիրիայում բնակվում են 50-60 հազար հայ:

No comments: