Tuesday, August 14, 2012

Էրդողանը մեկնաբանել է PKK-ի կողմից պատգամավոր Այգունի առևանգումը

1in.am. 13-8-2012- CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում մեկնաբանել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմից Թունջելիից ընտրված պատգամավոր Հուսեին Այգունի առևանգումը, որը ներկայացնում է հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ). «Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Ունենք միայն վարկածներ, թե ով և ինչպես է կազմակերպել դա: Ներքին գործերի նախարարությունը վերահսկում է իրավիճակը: Հուսով եմ, որ պատգամավորը շուտով ազատ կարձակվի, անվտանգության ուժերն անում են ամեն ինչ: PKK-ի այդ հարձակումը դիտարկվում է որպես հարձակում ողջ խորհդարանի դեմ»:

No comments: