News.am. 22-8-2012- Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության փոխանախագահ Ֆարուք Բալը հայտարարել է, թե Թուրքիայի հարավ-արեւելյան Շեմդինլիի շրջանում 22 օր տեւող PKK-ի եւ թուրքական անվտանգության ուժերի միջեւ բախումները ցույց են տալիս, որ «Արաբական գարունից» հետո սկսվել է «Թուրքական գարունը»։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler-ը, «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Ֆարուք Բալը Քոնիա քաղաքում կազմակերպված հանդիպումներից մեկի ժամանակ քննադատության է ենթարկել իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունը։ Նա շեշտել է, թե նախաձեռնությունների քաղաքականության անվան տակ սկսվեցին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնություն, հույների հետ հարաբերությունների կարգավորման նախաձռենություն եւ այլ նախաձեռնություններ, որոնց հետեւանքով Թուրքիայի հարավ-արեւելքում եւ արեւելքում ծագած սոցիալ-տնտեսական խնդիրները Թուրքիային հասցրեցին պառակտման առաջ։ Սիրիական կառավարությունը երկրի հյուսիսային հատվածներից զորքերը հետ է քաշել եւ այդ տարածքները հանձնել PKK-ին կամ նմանատիպ այլ կառույցների՝ Թուրքիային վտանգի առաջ դնելով։ «Սիրիայի հյուսիսում տեղի ունեցածներից հետո Շեմդինլիում նոր զարգացումներ սկսեցին։ Եթե նախկինում PKK-ն Շեմդինլիում հարվածում եւ փախչում էր, ապա այժմ նրանք հարվածում եւ մնում են տեղում՝ խրամատային պատերազմ մղելով Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների դեմ։ Սիրիական զարգացումներից հետո 2-րդ իրադարձությունն այն էր, որ PKK-ն հարձակում գործեց Թուրքիայի արեւմուտքում՝ ցույց տալու համար, որ PKK-ի համար խնդիր չկա եւ կարող է հարվածել Թուրքիայի ցանկացած վայրում։ Մյուս զարգացումն այն էր, որ PKK-ն Թունջելիում պատգամավոր առեւանգեց։ Դա նշանակում է, որ PKK-ն ասում է. «Իմ առջեւ ոչ ոքի անվտանգությունն ապահովված չէ։ Բոլորին էլ կառեւվանգեմ, այդ թվում եւ պատգամավորի»։ Բացի այդ, PKK-ն ամբողջ աշխարհին էլ հայտնելու բան ունի։ PKK-ն Շեմդինլիում 22 օրից ավել մնալով, թուրքական անվտանգության ուժերի դեմ պայքարելով ցույց է տալիս, որ «Արաբական գարունից» հետո սկսվել է «Թուրքական գարունը»։ Այս բոլոր զարգացումների համատեքստում եկել է ժամանակը իշխանություններից հետաքրքրվելու արտաքին քաղաքականության վերաբերյալ»,-ասել է Ֆարուք Բալը։
Wednesday, August 22, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment