News.am. 5-9-2012- Իսրայելի Լատրուն քաղաքում պղծվել է քրիստոնեական վանքը: Սեպտեմբերի 4-ի գիշերը պաշտամունքային վայրի վրա հարձակման արդյունքում եբրայերեն գրություններով («Հիսուսը կապիկ է» եւ այլն) վիրավորական նկարներով նկարազարդվել են պատերը, իսկ վանքի փայտե դարպասները հրդեհվել են: Վանքի վանահայր աբբա Լուին հայտնել է, որ վարդապետները հասկանում են այն խմորումները, որոնք տեղի են ունենում իսրայելական հասարակության մեջ` արեւմտյան Հորդանանի մի շարք հրեական բնակավայրերի տարահանման պատճառով: «Սակայն բոլորովին անհասկանալի է, թե ի՞նչ կապ ունենք մենք: Մենք քրիստոնյաներ ենք, ովքեր ձգտում են ամեն ինչ սիրով անել: Մեզ անչափ մտահոգել է այս դեպքը: Ամոթ նրանց, ովքեր չեն ցանկանում հասկանալ եւ ընդունել այլ մարդկանց տեսակետները»,-ասել է նա, գրում է «Եդիոտ Ախրոնոտը»: Իսրայելական ոստիկանությունը հարձակման մեջ կասկածում են աջ-արմատականներին, ովքեր հաճախ են վրեժ լուծում բնակավայրերի տարահանման համար` հարձակվելով եկեղեցու, մզկիթների եւ հասարակ պաղեստինցիների վրա:
Thursday, September 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment