Thursday, September 6, 2012

"Սա նշանակում է, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է պատերազմ հրահրել"

«Ժողովուրդ»- 6-9-2012- Մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու Հունգարիայի կայացրած որոշումից հետո երեկ ՀՀ Ազգային ժողովը հայտարարություն ընդունեց, որ «դատապարտում է Հունգարիայի իշխանությունների դրսևորած վարքագիծը և կասեցնում է Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի հետ պաշտոնական հարաբերությունները»:Ինչ են մտածում այս մասին ազատամարտիկները: «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Սիքայելյանը «Ժողովուրդ»-ի հետ զյույցում ասել է, որ Ադրբեջանն իր այդ հանդուգն քայլով ցույց տվեց ողջ աշխարհին, որ հաշվի չի սանում միջազգային հանրության կարծիքը: «Սա նշանակում է, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է պատերազմ հրահրել`առանց հետևանքների մասին մտածելու: Մենք պետք է ազգովի գիտակցենք, որ պատերազմի վտանգն ամեն պահի կա: Վաղը, մյուս օրը, թե մեկ-երկու տարի հետո Ադրբեջանը կսանձազերծի պատերազմ: Բանակցությունների միջոցով այլևս որևէ արդյունքի հնարավոր չի հասնել: Ես կարծում եմ Հայաստանը ոչ թե պետք է ճանաչի Արցսփյի անկախությունը, այլ ժողովրդի կամքի արտահայտմամբ` հանրաքվեի միջոցով երկու երկրների խորհրդարանները որոշում ընդունեն Հայաստանն ու Արցախը միասնական հանրապետություն հռչակելու մասին: Սա պետք է լինի մեր առաջին քայլը, որովհետև արդեն հասկանալի է, որ Ադրբեջանը երբ ցանկանա, պատրաստ է պատերազմ հայտարարել` հաշվի չառնելով միջազգային հանրության կարծիքը: Իսկ մենք, մի կողմ դնելով մեր ամբիցիաները, պետք է համախմբվենք և պատրաստ լինենք դիմակայելու Ադրբեջանի կուտակած զինուժին ու ֆինանսական մեծ հնարավորություններին: Չպետք է հույս կապենք եվրոպական կառույցների կամ արտաքին այլ ուժերի հետ. Մեր հույսը մեր միասնականությունը պիտի լինի»:

No comments: