Tert.am. 5-9-2012- Վրաստանը հետաքրքրված է տարածաշրջանի զարգացմամբ և ամեն բան անում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները չանցնեն վտանգավոր սահմանագիծը, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն, հաղորդում է NEWSGEORGIA պարբերականը: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ծայրահեղ սրվել են այն բանից հետո, երբ օգոստոսի 31-ին հունգարական կողմն Ադրբեջանին էր արտահանձնել Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին: «Վրաստանը ամեն բան անում է, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները չանցնեն վտանգավոր սահմանագիծը: Այդ հարցում մեզ աջակցում են միջազգային կազմակերպությունները: Մենք շահագրգռված ենք, որ տարածաշրջանում չլինեն իրադարձություններ, որոնք կարող են խանգարել համագործակցությանը և զարգացմանը»,- նշել է Վաշաձեն: Նրա խոսքով, Վրաստանի հիմնական նպատակն այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը «բոլոր խնդիրները լուծեն խաղաղ ճանապարհով»:
Thursday, September 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment