News.am. 6-9-2012- NEWS.am-ը ներկայացում Le Huffington Post-ի` «Ադրբեջան. երկիր, որտեղ մարդասպանը հերոս է դառնում» հոդվածը որոշակի կրճատումներով. Վերջին օրերի հիմնական նորություններից մեկը Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն էր Ադրբեջանին, որտեղ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում շնորհեց եւ պարգեւատրեց: Մենք նաեւ իմացանք, որ Հունգարիան համաձայնել է արտահանձնել Սաֆարովին ` նախապես Ադրբեջանից երաշխիքներ ստանալով, որ Սաֆարովը հայրենիքում կշարունակի կրել պատիժը: Սակայն ակնհայտ էին այն նշանները, որ ադրբեջանական կողմից երաշխիքները չէին պահպանվելու. մի քանի տարի առաջ մարդասպանն արդեն դասվել էր ազգային հերոսի շարքին: Հայերի դժգոհությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ սփյուռքում միանգամայն հասկանալի է, հատկապես այն տեղեկությունից հետո, թե արտահանձնումը հնարավոր է դարձել Ադրբեջանի կողմից բավականին կլորիկ օգնության շնորհիվ: Այդ առնչությամբ կարելի է հետեւյալ երեք դիտարկումը կատարել. 1. Հարկ է լավագույն դեպքում խոստովանել ակնհայտ միամտությունը, վատագույն դեպքում` ակնհայտ ագահությունը, որով ԵՄ անդամ երկրի ղեկավարները հավատացին կամ կեցվածք ընդունեցին, թե հավատում են բռնապետական ռեժիմի կողմից տրված խոսքին: 2. Ցանկացած երկրում հայկական կազմակերպությունները պետք է իրենց կողմից ընտված պատգամավորներից պահանջեն անվերապահ քննադատել Ադրբեջանի գործողությունները, որը բոլորի աչքի առջեւ իրավաքաղաքական խարդավանք է նյութում: 3. Հարկ է, որ ՆԱՏՕ-ն քննադատի այդ քայլը, որը «կանաչ լույս» է վառում այլատյացության եւ ռասիզմի հողի վրա հանցագործություն կատարած բոլոր մարդասպաններին, քանի որ սպանությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի ծրագրի ժամանակ: Սակայն այն, ինչ տեղի է ունենում, համապատասխանում է ժամանակի ոգուն: Վերջին շրջանում Ադրբեջանը գնում է ամբողջական ինստիտուտներ` իր նավթադոլարների շնորհիվ: 2011թ. Փարիզում Խաչքարների ցուցահանդեսի սաբոտաժը դրա օրինակներից մեկն է: Բաքվի նավթադոլարների բույրը հասնում է մինչեւ Դունայ: Յուրաքանչյուր երեկո արժանի է իր հերոսներին
Thursday, September 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment