Sunday, October 7, 2012

«Դավութօղլուն նենգաբար ստում է` պնդելով, որ Աքչաքալեն հրետակոծած զենքից ունի միայն և միայն Սիրիայի բանակը». թուրքական մամուլ

1in.am. 7-10-2012- Թուրքական Yurt թերթի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Աքչաքալեի միջադեպի կապակցությամբ հայտարարել է, որ Աքչաքալեն Սիրիայի տարածքից հրետակոծվել է D30 տիպի 122 միլիմետրանոց հաուբիցով. «Աքչաքալեի վրա ընկած արկը D30 տիպի 122 միլիմետրանոց հաուբիցից արձակված արկ էր: Հասցեատերը հայտնի է: Այդպիսի զենք ունի միայն և միայն Սիրիայի բանակը»: Այստեղ Դավութօղլուն նենգաբար ստում է: Նրա հիշատակած հաուբիցը, Սիրիայի բանակից բացի, առկա է նաև բազմաթիվ երկրների բանակների սպառազինությունում: Ավելին` «միայն և միայն Սիրիայի ունեցած» այդ զենքը ստեղծվել է Ռուսաստանում: Վիկիպեդիայի տվյալներով` իրենց բանակներում 122 միլիմետր տրամաչափի D30 տիպի հաուբից ունի 60 երկիր: Այդ երկրների թվում են նաև Հայաստանը, Ադրբեջանը, Աֆղանստանը, Եգիպտոսը, Չինաստանը, Զիմբաբվեն, Մարոկկոն և այլն: Այդ հաուբիցից ունի նաև Սիրիայի ազատ բանակը: Օգոստոսին տարբեր ինտերնետային կայքերով ցուցադրված տեսանյութում երևում է, թե ինչպես են Սիրիայի ազատ բանակի զինյալներն այդ զենքով ոչնչացնում Ասադի զորքերի տանկերից մեկը: Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ նույն թերթը գրել էր, որ Աքչաքալեն Թուրքիայի տրամադրած հրետանային սարքով հրետակոծել են սիրիացի ապստամբները: Թերթի պնդմամբ` այն վայրը, որտեղից հրետակոծվել էր Աքչաքալեն, արդեն 10 օր է, որ գտնվում է սիրիացի ապստամբների վերահսկողության տակ, ինչը նշանակում է, որ այս արյունալի սադրանքի հետևում կանգնած է հենց ինքը` Թուրքիան: սենոֆոբիային նպաստելու մեջ:

No comments: