Monday, November 12, 2012

Իրանը մերժել է ԱՄՆ-ի հետ «ուղիղ կապ» հաստատելու առաջարկը

News.am. 12-11-2012- Իրանի իշանությունները մերժել են ԱՄՆ-ի հետ ուղիղ կապ հաստատելու Վաշինգտոնի առաջարկը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով իրանական «Ֆարս» գործակալությանը։ «ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է «ուղիղ շփման գիծ» հաստատել, սակայն Իրանը մերժել է առաջարկը»,- հայտարարել է Իրանի ԶՈՒ գլխավոր հրամանատարի խորհրդական Ռահիմ Սաֆարին։ 2011թ.-ին Պենտագոնը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև ռազմական հարցերով ուղիղ հաղորդակցություն ստեղծելու մտադրության մասին, որպեսզի հնարավորություն ունենա խուսափել Պարսից ծոցում անցանկալի առճակատումից։ Ինչպես տեղեկացնում է «Ֆարս» գործակալությունը, Սաֆարին չի ճշգրտել, թե խոսքը Պենտագոնի նախո՞րդ առաջարկի մասին է, թե՞ ԱՄՆ-ն նոր փորձ է արել՝ Իրանի հետ ռազմական շփումը վերականգնելու ուղղությամբ։

No comments: