Monday, May 19, 2008

ԳԵՐՄԱՆԻԱՆ 265 ՄԼՆ ԵՎՐՈ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ

Մայիսի 16-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը կստորագրեն Համաձայնագիր? Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության եւ Հայաստանի Հանրապետության Կառավարությունների միջեւ 2007-2008թթ. ֆինանսական համագործակցության մասին:
Համաձայնագրի ստորագրմանը 2007թ. աշնանը նախորդել են համաձայնագրի շուրջ միջկառավարական բանակցություններ, որոնք, ինչպես եւ բուն Համաձայնագիրը, արդյունք են զարգացման քաղաքականության համագործակցության շրջանակում երկու երկների երկար տարիներ փոխվստահության վրա հիմնված եւ սերտ համագործակցության: Համաձայնեցված եւ շարունակաբար գործող նախագծերի ոլորտները տարածվում են էներգետիկ սեկտորից մինչեւ համայնքային ենթակառուցվածքների վերկանգնումն ու մասնավոր եւ ֆինանսական հատվածի զարգացումը, ինչպես նաեւ աջակցությունը առողջապահական համակարգին:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախաձեռնությունների նպատակն է նպաստել Հայաստանում մարդկանց կենսապայմանների բարելավմանը, ինչպես նաեւ խթանել անցումային գործընթացներն ու տնտեսության զարգացման առաջընթացը:
Ընդհանուր առմամբ? երկու տարվա կտրվածքով ֆինանսական համագործակցության շրջանակում հատկացվել են 74 միլիոն եվրո լրացուցիչ միջոցներ: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը երկկողմ հարաբերություններում ԱՄՆ-ից հետո Հայաստանի երկրորդ խոշոր դոնոր երկիրը, զարգացման քաղաքականության համագործակցության շրջանակում Հայաստանին է հատկացրել մոտ 265 միլիոն եվրո գումար:

No comments: