«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ», 10.05.08: Ըստ մեր տեղեկությունների, Ռոբերտ Քոչարյանի, այսպես կոչված, վերադարձի հետ կապված քննարկումները դեռ շարունակվում են: Ընդ որում, այսօրվա դրությամբ ամենաքննարկվող տարբերակներից մեկը դարձյալ այն է, որ ՀՀ-ում գործող բոլոր ռուսական ընկերությունները պետք է կենտրոնացվեն 1 միավորման մեջ, որի ղեկավար էլ պետք է նշանակվի հենց Քոչարյանը: Ընդ որում, պետք է միավորվեն ոչ միայն արդեն գործող ընկերությունները (օրինակ` «Բի-լայնը», «ՎիվաՍելը», «ՀայՌուսգազարդը»), այլ նաեւ նոր ստեղծվելիք ընկերությունները: Ըստ մեր տեղեկությունների, նոր ստեղծվելիքների թվում կլինեն նաեւ այն ընկերությունները, որոնք պետք է շահագործեն պղնձի (Թեղուտի հանք) եւ ուրանի հանքավայրերը:
Monday, May 19, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment