
Նա նշեց, որ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում արդեն ավարտված են հիմնական աշխատանքները, մնացել է միայն թափոնների կառավարման հետ կապված հարցերի ճշգրտումը, իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնում, որոշ շինարարական աշխատանքներ դեռ շարունակվում են, իսկ թափոնների կառավարման խնդիրները կճշգրտվեն տարեվերջին:
Նա նաեւ հայտնեց, որ Սուրբ Աստվածամայր կենտրոնում իրականացվել է կանանց միամսյակին նվիրված բարեգործական ակցիա, որից օգտվել է 301 կին: Ակցիայի շրջանակներում անվճար վիրահատվել է 166 կին, իսկ 133-ը հետազոտվել են: Նա հայտնեց, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնի պայմանների բարելավման հետ պայմանավորված, առաջին չորս ամիսների ընթացքում կենտրոնի ծննդատանը ծնունդների թիվը 25 տոկոսով ավել է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Վարչության պետի տեղեկացմամբ, 2008 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում Երեւան քաղաքի ծննդատներում ծնվել է 4847 երեխա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվը աճել է 5.8 տոկոսով:
No comments:
Post a Comment