
Այս մասին մայիսի 21-ի ասուլիսում հայտնեց «Արաբո» ջոկատի հրամանատար, կազմակերպության ղեկավար Մանվել Եղիազարյանը: Նա նշեց, որ իրենք 16 տարի շարունակ չեն դադարել տղաների մասին որեւէ տեղեկություն ստանալուն ուղղված աշխատանքները: Ըստ Մ.Եղիազարյանի, տեսանյութը փաստում է, որ տղաները կռվել եւ զոհվել են հերոսաբար: «Տղաները, որոնք գտնվում էին մեր թիկունքում` 3-4 կմ հեռավորության վրա, մահը գերադասել են փախուստից եւ գերի ընկելուց»,- ասաց Մ.Եղիազարյանը: Այդ ազատամարտիկներից 22-ը եղել են «Արաբո» ջոկատից, 29-ը` Հոկտեմբերյանի «Արծիվ», 7-ը` «Զեյթուն» ջոկատից:
«Անհետ կորած ազատամարտիկների» կազմակերպության խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանը, որի որդին այդ ազատամարտիկներից մեկն է, բոլորի հարազատների անունից պահանջեց ըստ արժանվույն գնահատել այդ տղաներին` նրանց տալով Ազգային հերոսի կոչում: Նա հայտնեց, որ իրենք այդ պահանջը ներկայացրել են ՀՀ պաշտպանության նախարարին` մայիսի 20-ին հրավիրած խորհրդի նիստում: Բացի այդ, ազատամարտիկների հարազատները պահանջում են հնարավորություն ստեղծել զոհվածների ինքնությունը պարզելու համար, լուծել նրանց Հայաստան բերելու եւ Եռաբլուրում եղբայրական գերեզմանում հողին հանձնելու հարցը: Նրանք պահանջում էին նաեւ հանդիպում կազմակերպել այդ մարտի ղեկավարանների, պատասխանատուների հետ` բացատրություններ ստանալու նպատակով: «Վերջապես 16 տարի հետո ծնողը պետք է իմանա, թե ինչ է պատահել իր որդուն»,- ասաց Ռ.Առաքելյանը:
Մ.Եղիազարյանը նշեց, որ իր դիտարկմամբ, այն տեղը, որտեղ թաղված են ազատամարտիկների դիակները, գտնվում է չեզոք գոտում: Նշվեց նաեւ, որ Հայաստանում գրանցված է ռազմական գործողությունների ժամանակ անհետ կորած ավելի քան 300 մարդ:
Մ. Եղիազարյանը տեղեկացրել է, որ տեսագրությունը համացանցում կարելի է գտնել www.youtube.com կայքում` փնտրման վահանակում մուտքագրելով Armenia Arabo Kriv, 1992 բառերը):
No comments:
Post a Comment