Tuesday, May 27, 2008

Բնակելի տուն Ստեփանակերտում կարելի է գնել 89500 դոլարից ոչ էժան

Շուշին բոլոր շրջաններին եւ մայրաքաղաքին գերազանցում է իր բնակարանների գների աճով: Այստեղ այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա վերջին եռամսյակի համեմատ բազմաբնակարան շենքերի բնակարանների 1քառ. մետրի արժեքը աճել է 80.1, իսկ միջինը 200 քառ.մետր շինությամբ եւ միջինը 1000 քառ. մետր տնամերձով բնակելի տան գինը` 57.7 տոկոսով: ԼՂՀ կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, նման բնակելի տան միջին գինը 7450 դոլարից դարձել է 11750 դոլար: Նմանատիպ բնակելի տների գները 37.7 տոկոսով են աճել Ստեփանակերտում` 65000 դոլարից դառնալով 89500: Նման տներ Ասկերանում կարելի է ձեռք բերել 14250 դոլարով, Մարտունիում` 12500, Հադրութում` 8375, իսկ Մարտակերտում` 8000 դոլարով:

No comments: