Tuesday, May 27, 2008

ԱՄՀ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Է 5.4 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ` ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Արժույթի միջազգային հիմնադրամը «Աղքատության նվազեցման եւ տնտեսական աճի աջակցությանե (PRGF) ծրագրի շրջանակում Հայաստանին տրամադրելու է վերջին յոթերորդ չափաբաժինը 5.4 մլն դոլարի չափով (3.32 մլն SDR): Նախօրեին նման որոշում է ընդունել Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը: Այդ մասին ասվում է հիմնադրամի պաշտոնական կայքէջում տեղակայված հաղորդագրության մեջ: Աղբյուրի համաձայն, այս տարվա մայիսի 19-ին համաձայնագրի շրջանակում այս ծրագիրը իրականացնելու համար ավարտվել է Հայաստանի տնտեսական վեցերորդ մոնիտորինգը: Վերջին չափաբաժնի ընդհանուր գումարի վարկ տրամադրվում է Հայաստանին աղքատության հաղթահարման ծրագրի իրականացման համար, որը կազմում է 23 մլն SDR, ինչը համարժեք է 37.3 մլն դոլարի: Ինչպես քննարկումների ժամանակ նշել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ-տնօրենների ներկայացուցիչ եւ գործադիր տնօրեն Մուրիլո Պորտուգալը, Հայաստանի ողջամիտ մակրոտնտեսական քաղաքականության հավատարիմ լինելը եւ արդյունավետ կառուցվածքային բարեփոխումները նպաստել են նշանակալի հաջողությունների PRGF երրորդ ծրագրի շրջանակում: Մ. Պորտուգալը նշել է, որ մակրոտնտեսական գնաճի ցածր մակարդակի պայմաններում Հայաստանում աղքատության կրճատումն արագ տեմպերով է առաջ գնացել: «Այս բոլորը, նաեւ արտասահմանյան ներդրումները, ներմուծման արագ զարգացումը մեծ ազդեցություն են ունեցել երկրի վճարային հաշվեկշռի վրա»,-ասել է նա: ԱՄՀ նախագահը նաեւ նշել է, որ ներդրումային բարենպաստ հեռանկարների պայմաններում միջնաժամկետ հատվածում ներդրումային սպասումները դրական են մնացել: Մ. Պորտուգալի խոսքով, արտարժույթի մեծածավալ ներհոսքին եւ գնաճային աճող ռիսկերին դիմադրելու պայմաններում ֆիսկալ եւ դրամային քաղաքականությունը եղել են մակրտնտեսության կայունության եւ Հայաստանի արտաքին մրցակցության պահպանման վճռորոշ գործոն: Միեւնույն ժամանակ ավելի խիստ ֆիսկալ դիրքորոշումը համեմատած բյուջետայինին երաշխավորված են եւ 20008թ. կստեղծի բարենպաստ պայմաններ դրամավարկային քաղաքականության աջակցության եւ գնաճային սպասումների ամրապնդման համար: Մ. Պորտուգալն ասել է, որ իրականացվող դրամային քաղաքականության սկզբունքները, որոնք հիմնված են դրամի լողացող կուրսի վրա, լավագույն ընտրությունն է Հայաստանի համար: «Իշխանության ժամանակին կատարած գործողությունները դրամային քաղաքականության ոլորտում վերջին տարիներին ցույց տվեցին իշխանության հակվածությունը գների կայունացմանը եւ օգնեցին պահպանել գնաճային սպասումները, չնայած համաշխարահային շուկայում պարենի եւ էներգակիրների գների զգալի աճին»,-ընդգծել է նա:

No comments: