Monday, May 19, 2008

ԱԴԱՄ ՇԻՖԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՄՆ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿՈՉ ԱՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Կոնգրեսական Ադամ Շիֆը օրինագիծ է ներկայացրել, որով պահանջվում է ԱՄՆ-ի նախագահից եւ պետքարտուղարից` կոչ անել Թուրքիային անմիջապես վերացնել Հայաստանի շարունակվող շրջափակումը: «Վերջ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը» օրինագիծը պահանջում է պետքարտուղարից զեկույց ներկայացնել, որում կմատնանշվեն Հայաստանի շրջափակման վերացման ուղղությամբ Միացյալ Նահանգների կողմից ձեռնարկված քայլերը: «Մենք պետք է ճնշում գործադրենք Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս վերացնի Հայաստանի շրջափակումը` թույլ տալով հայ գործարարներին դառնալ համաշխարհային տնտեսության լիարժեք մաս եւ օժանդակելով Հայաստանի եվրոպական ինտեգրմանը»,- ասել է Ադամ Շիֆը: Ա.Շիֆը հայկական հարցերով զբաղվող կոնգրեսականների ժողովի անդամ է եւ Ազգային անվտանգության ժողովրդական ուսումնասիրության Խմբի համահիմնադիրը: Նա աշխատում է Ներկայացուցիչների պալատի Հատկացումների եւ Արդարադատության հանձնաժողովներում, ինչպես նաեւ Պալատի Հետախուզության մշտական հանձնաժողովում:

No comments: