Tuesday, May 27, 2008

ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ԴԵՌ ՎԱՂ Է ՈՐԵՎԷ ԱՐԴՅՈՒՆՔ ԱԿՆԿԱԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Դեռ վաղ է ակնկալել որեւէ արդյունք Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումից»: Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:Գործակալությունը հաղորդում է նաեւ, որ հունիսի 3-ին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը կոնսուլտացիաներ կանցկացնեն, որից հետո կհանդիպեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հետ:

No comments: