Saturday, May 31, 2008

ԱՐԱԶ ԱԶԻՄՈՎ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՓՈԽԶԻՋՈՒՄ Է

ԲԱՔՈՒ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանը պետք է հրաժարվի իր ծայրահեղական դիրքորոշումից` Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից անջատելուց»: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը:
Նա ընդգծել է, որ հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա քայլերը կախված են կողմերի սկզբունքային դիրքորոշումից: Ըստ Ազիմովի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը, որ նախատեսվում է հունիսին Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի նոր ղեկավարության դիրքորոշումը պարզելու նպատակ է հետապնդում:

Արազ Ազիմովը նաեւ նշել է, որ «Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը եղել է իրադրությունը Լեռնային Ղարաբաղում իր լիակատար ինքնիշխան ուղղաձիգ վերահսկողության տակ բերելը». «Ինքնակառավարման կարգավիճակի տրամադրումը բնակչությանը, որը կապրի ղարաբաղյան տարածաշրջանում, փոխզիջում է մեր կողմից»:

No comments: