Saturday, May 31, 2008

ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ` ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՄԱԼԱԹԻԱ, 29 ՄԱՅԻՍԻ- ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մալաթիայում բնակվող ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացի Քազըմ Աքընջըն դիմել է դատարան` իր անունը փոխելու համար:Ինչպես հաղորդում է «Վաթան» օրաթերթը, Քազըմ Աքընջըն որոշել է իր անունը փոխել եւ վերցնել Սարգիս Ներսիսյան անուն-ազգանունը:«Ես ապրում եմ Մալաթիայում: Իմ ազգությունը հայ է, ինչի հետ կապված որեւէ խնդիր չունեմ: Սակայն երկար տարիներ իմ ընտանիքը այդ փաստը թաքցրել է: Եվ Հրանտ Դինքի սպանությունը դարձավ այն իրադարձությունը, որն ինձ ստիպեց այլեւս չթաքցնել իմ ինքնությունը»,- նշել է Քազըմ Աքընջըն:

No comments: