
«Հուրիեթը» ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ անգլիական թերթը թուրք դեսպանի սպանությունը նկարագրելիս, փոխանակ մատնանշելու «ԱՍԱԼԱ-ի ահաբեկիչներին», դա վերագրել է «հայ գրոհայիններին», միաժամանակ նշելով, որ Կուներալփը նախքան Մադրիդ գործուղվելը, որպես Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպան աշխատել է Լոնդոնում:
Անգլիական թերթը հոդվածում անդրադարձել է Լոնդոնի քաղաքապետ Ջոնսոնի օսմանյան արմատներին եւ նրան վերագրել չերքեզական ծագում: Թեեւ «Հուրիեթը» չի առարկում, սակայն Իսպանիայում Թուրքիայի դեսպան Զեքի Կուներալփը եթե Բորիս Ջոնսոնի հորեղբայրն էր, ապա շատ ավելի հավանական է նրանց սալոնիկյան ծագումը, որովհետեւ սկսած 1912-13 թթ. բալկանյան պատերազմներից, սալոնիկցիների գերակշռող մեծամասնությունը տեղափոխվել է Ստամբուլ, Իզմիր եւ Օսմանյան կայսրության այլ քաղաքներ, իսկ մնացածները Հունգարիայով գաղթել են Արեւմտյան Եվրոպայի երկրներ:
Ի դեպ, նույն ուղին է անցել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ընտանիքը: Հետեւաբար Լոնդոնի քաղաքապետ Ջոնսոնը պետք է լինի ոչ թե չերքեզ, այլ սալոնիկյան ծագումով հրեա, իսկ նրա հորեղբայր Կուներալփը` «դյոնմե», այսինքն նույն ծագումով առերեւույթ կրոնափոխ հրեա: Համենայն դեպս BBC-ն հատուկ հաղորդում է պատրաստում Լոնդոնի քաղաքապետ Ջոնսոնի տոհմի մասին, որը կթողարկվի առաջիկա ամիսներին:
No comments:
Post a Comment