ԼՈՆԴՈՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Այս շաբաթ Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ շատ կարեւոր քայլ է ձեռնարկվել. Շոտլանդիայի երիցական եկեղեցու Գլխավոր հանձնաժողովը կոչ է արել Միացյալ Թագավորության կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եկեղեցին սրանով հետեւում է Ուելսի երիցական եկեղեցու օրինակին, որը 2006թ. կոչ արեց Միացյալ Թագավորությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սա լոբբիիստներ Արա Գրիգորյանի, Էդգար Դանիելյանի եւ Էյլյան Վիլյամսի ահռելի աշխատանքի արդյունքն է: Պատգամավոր Գորդոն Բրաունը պատկանում է երիցական եկեղեցուն եւ վերջինիս համար դժվար կլինի հրաժարվել իր եկեղեցու այս հայտարարությունից:
Wednesday, May 28, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment