ԲԱՔՈՒ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպման ժամանակ Ադրբեջանը Հայաստանից սպասում է կառուցողական դիրքորոշում»: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Խազար Իբրահիմը:«Մենք այդ հանդիպմանը սպասում ենք կառուցողական դիրքորոշում Հայաստանի կողմից: Ուզում եմ հիշեցնել, որ Ստրասուրգում արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո նախարար Էլմար Մամեդյարովը եւս նշեց հնարավորությունների առկայությունը այդ հանդիպման համար: Եթե հայկական կողմը կամք դրսեւորի, ապա բանակցություններում կարող է առաջխաղացում ձեռք բերվել: Մենք սպասում ենք, որ Հայաստանը, գիտակցելով իրականությունը, այդ հանդիպման ժամանակ իրական քայլեր կանի»,- նշել է նա:
Wednesday, May 28, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment