Tuesday, May 27, 2008

ՇՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ԱԼԵՐԳԻԱՅԻՑ

Ծնվելուց ի վեր ընտանի շների հետ շփվող երեխաները հազվադեպ են հիվանդանում ալերգիայով: Այսպիսի եզրակացության են եկել Մյունխենի Շրջակա միջավայրի հիգիենայի ազգային կենտրոնի աշխատակիցները: Նրանք հետազոտություն են անցկացրել ավելի քան 3 հազար երեխաների շրջանում: Հետազոտությունը սկսվում է երեխայի ծնված օրվանից եւ շարունակվում է մինչեւ նրա 6 տարեկան դառնալը: Մասնագետները 6 տարեկան հասակում ստուգել են երեխաների արյան E իմունոգլոբինները` փոշուց, ընտանի կենդանիներից ու այլնից ալերգիկ ռեակցիայի գրգռիչները (մարկերները):
Հետազոտության հեղինակների տվյալներով, տանը շան առկայությունը 50%-ով նվազեցնում է երեխաների մոտ ալերգիայի առաջացումը կամ զարգացումը: Բժիշկները սա բացատրում են այն բանով, որ երեխայի օրգանիզմը մանկուց սկսում է սովորել կենդանու թաթիկների հետ դրսից տուն եկած տարբեր ալերգենների առկայությանն ու չի արձագանքում դրանց:

No comments: