Tuesday, May 27, 2008

ԳԼԵՆԴԵԼՈՒՄ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ

ԳԼԵՆԴԵԼ, 23 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Գլենդելում մայիսի 17-ի գիշերը դանակահարվել է 20-ամյա Հայկ Թորոսյանը: Շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է հիվանդանոց, սակայն երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել: Գլենդելի ոստիկանության բաժանմունքի խոսնակ Ջոն Բալյանը տեղեկացրել է, որ Թորոսյանը վիճաբանության է բռնվել իր ընկերուհու նախկին ընկերոջ հետ մայիսի 16-ին: Այդ օրը ավելի ուշ Թորոսյանը եւ նրա ընկեր 38-ամյա Բրայան Հերբերտը գնացել են փնտրելու այդ տղային` 23-ամյա Ավետիս Պառնասյանին, եւ գտել վերջինիս ուշ գիշերը: Բալյանի խոսքերով, Թորոսյանը եւ Պառնասյանը կռվի են բռնվել եւ Ա.Պառնասյանը դանակով հարվածել է Հ.Թորոսյանի կրծքավանդակին` վնասելով սիրտը: Ոստիկանությունը ձերբակալել է Բ.Հերբերտին եւ Ա.Պառնասյանին սպանության կասկածանքով: Մայիսի 20-ին դատարանը ազատ է արձակել երկու երիտասարդներին` արդարացնելով նրանց, քանի որ Թորոսյանն է սկսել վիճաբանությունը, իսկ Պառնասյանը միայն պաշտպանվել է:

No comments: