Monday, May 19, 2008

ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ԼՂՀ-Ի ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵԼՈՒ Է ԵՎՍ ՄԵԿ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծվելու է եւս մեկ պատերազմով: Նման կարծիք մայիսի 12-ի ասուլիսում հայտնեց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա, այդ պատերազմը մոտակա ժամանակներում չի լինի, քանի որ տարածաշրջանում նավթի եւ գազը առկա պաշարները դեռեւս հետաքրքիր են աշխարհի համար: «Երբ կսպառվեն այդ պաշարները կամ կկորցնեն իրենց տնտեսական նշանակությունը, այդ ժամանակ մենք կփորձենք իրար հետ լուծել մեր հարցերը»,- ասաց քաղաքագետը:Լ.Մելիք-Շահնազարյանը նշեց նաեւ, որ ԼՂՀ-ի հակամարտության կարգավորման բանակցությունները դատապարտված են ձախողման, քանի որ դրանց չի մասնակցում ԼՂՀ-ն: «Հնարավոր չէ որոշում ընդունել հաշվի չառնելով հակամարտության կողմերից մեկին: Հայաստանը երբեք այդ հակամարտության կողմը չի եղել. նա պարզապես օգնել, աջակցել է իր հայրենակիցներին»,- ասաց քաղաքագետը: Նա հիշեցրեց նաեւ, որ 1994թ.-ին մայիսի 12-ին կնքված հրադադարի բիշքեկյան պայմանագիրը ստորագրել են նաեւ ԼՂՀ-ի ներկայացուցիչները` հանդիսանալով հակամարտության ուղղակի կողմ:

No comments: