Մայիսի լույս 15-ի գիշերը վանդալները պղծել են ֆրանսիական Վալենս քաղաքում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, հուշարձանի պատվանդանի վրա սեւ ներկով անընթեռնելի գրառում է արված: Ֆրանսիայի Դրոմ Արդեշ դեպարտամենտի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հուշարձանը պղծելու կապակցությամբ բողոքով դիմել է ոստիկանություն: 2008 թվականի հունվարից ի վեր սա արդեն 7-րդ հարձակումն է հայկական հուշարձանների վրա՝ Ֆրանսիայի Սեն Շամոնում, Կրետեյլում, Լիոնում եւ Վալենսում, Քարդիֆում, Բուդապեշտում եւ Լվովում:
Monday, May 19, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment