Wednesday, May 28, 2008

ԹՈՒՐՔ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ. ՆԵՐԿԱ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ

ԻԳԴԻՐ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանի հետ երկխոսության բացակայության պատճառը հենց իրենից բխող խնդիրներն են: Եվ քանի դեռ անլուծելի է մնում Ադրբեջանի հետ խնդիրը, ինչպես նաեւ որեւէ զարգացում տեղի չի ունենում Թուրքիայի նկատմամբ առկա գործելաոճում եւ վերաբերմունքում, սահմանի բացումը ներկայումս հնարավոր չէ»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ջիհան» գործակալությունը, Իգդիրում հայտարարել է Թուրքիայի պետնախարար Մեհմեդ Շիմշեքը:Թուրք պետնախարարը, ասելով, թե Թուրքիան ձգտում է լավ հարաբերություններ հաստատել իր բոլոր հարեւանների հետ, նշել է, որ ոչ թե Թուրքիան Հայաստանի, այլ Հայաստանն է Թուրքիայի կարիքը զգում. «Մենք 950 միլիարդ գնողունակություն ունեցող պետություն ենք: Մենք հայերի կարիքը չենք զգում: Այլ նրանք են զգում մեր կարիքը... Եվ նրանք այս փաստը տեսնելով` պետք է քայլ անեն: Իսկ մենք էլ մեր կողմից քայլ կանենք: Որովհետեւ տարածաշրջանի ամենահզոր պետությունը մենք ենք»,- հայտարարել է Մեհմեդ Շիմշեքը:Թուրք պետնախարարը անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության փաստին եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկին.«Մեր վարչապետը Հայաստանին առաջարկել է ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով: Սակայն, ցավոք, մինչ օրս այդ առաջարկի հետ կապված հստակ եւ հավասարակշռված պատասխան չենք ստացել: Իսկ այս ամենին հակառակ, աշխարհը քաղաքական մի շարք ազդեցությունների ներքո դեռեւս շարունակում է հանդես գալ անիմաստ նախաձեռնություններով»,- հայտարարել է Մեհմեդ Շիմշեքը:

No comments: