Մայիսի 14- 25- ն անցկացվելիք Կաննի միջազգային կինոփառատոնին կմասնակցեն հայազգի երեք կինոռեժիսորներ` կանադահայ Ատոմ Էգոյանը, Ռուսաստանը ներկայացնող Դիանա Մկրտչյանը եւ Արման Թադեւոսյանը՝ Հայաստանից:
Կաննի միջազգային փառատոնի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ` Ա. Էգոյանը փառատոնին կմասնակցի իր «Երկրպագություն» ֆիլմով, որը դրամա է երիտասարդների մասին, ովքեր փորձում են շփվել միմյանց հետ ինտերնետի եւ հեռախոսային SMS-ների օգնությամբ: Ֆիլմում նկարահանվել է Ա. Էգոյանի կինը՝ Արսինե Խանջյանը:
Դ. Մկրտչյանի «GATA» խորագրով 33 րոպեանոց ֆիլմը ներկայացված է Կաննի միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի շարքում:
Իսկ Ա. Թադեւոսյանն իր «Փոխակերպում» ժապավենով ընդգրկված է Կաննի կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում. 10 րոպեանոց վավերագրական ֆիլմը նկարահանվել է Կարսում: Ֆիլմը պատմում է Կարսում մշակույթների եւ քաղաքակրթությունների փոխակերպման մասին:
Monday, May 19, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment