Մայիսի 14-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերը ԶՈՒ շփման գծում Աղդամի եւ Ֆիզուլիի հատվածում գնդակոծվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: Նրա խոսքերով, ԼՂՀ ՊԲ-ն պատասխան կրակ չի բացել: «Մենք պատասխան կրակ ենք բացում միայն ամենածայրահեղ դեպքերում, երբ գնդակոծությունը վտանգավոր է դառնում մեր զինվորականների համար: Երեկ տեղի ունեցած գնդակոծության ժամանակ ոչ ոք չի տուժել»,- ընդգծել է Հասրաթյանը:
Նա նաեւ նշել է, որ շփման գծում փոխհրաձգություններ հաճախ են լինում: «Սա հրադադար է, որը ժամանակ առ ժամանակ խախտվում է: Երբ կկնքվի խաղաղ համաձայնագիրը, այն ժամանակ փոխհրաձգություն այլեւս չի լինի»,- ասել է Սենոր Հասրաթյանը:
Monday, May 19, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment