Թուրքիան առանցքային դեր է կատարում աշխարհի որոշ անհանգիստ տարածաշրջաններում խաղաղության, քաղաքական եւ տնտեսական կայունության ապահովման գործում: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, որը գտնվում է Թուրքիայում պետական այցով՝ այդ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով:«Թուրքիան միշտ է կարեւորվել մեզ համար: Այն կամրջի դեր է կատարում Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ ԵՄ-ի եւ ողջ աշխարհի համար ճգնաժամային այս ժամանակներում: Նախկինում նույնիսկ երազել չէր կարելի այն բարեփոխումների մասին, որոնք այժմ իրականացվում են Թուրքիայում ժողովրդավարության զարգացման համար: Հանրապետությունը կարողացավ ոգեւորել իր ժողովրդին Եվրամիության մաս կազմելու հնարավորությամբ եւ այն փոփոխություններով, որոնք կբարելավեն քաղաքացիների կյանքը»,-ընդգծել է Եղիսաբեթ II-ը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment