ԲԱՔՈՒ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Եթե Ռուսաստանը հայտարարություններ է անում, որ անհնար է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով, ապա նա պետք է Հայաստանից պահանջի հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի տարածքից»: Այս մասին, ինչպես հաղորդում է Day.az-ը, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Խազար Իբրահիմը:Ըստ Խ.Իբրահիմի, «հենց Հայաստանն է փորձում Ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, եւ հենց ռազմական ճանապարհով են օկուպացվել ադրբեջանական հողերը»:«Մենք Հայաստանից կոնկրետ պատասխան ենք սպասում: Մենք ուզում ենք իմանալ, թե արդյոք Հայաստանը նախատրամադրված է կարգավորելու հակամարտությունը, թե ոչ: Եթե մենք հասկանանք, որ Հայաստանը նախատրամադրված չէ կարգավորելու հակամարտությունը, աննպատակահարմար կլինի շարունակել բանակցությունները»,- նշել է Խ.Իբրահիմը:
Wednesday, June 4, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment