ՓԱՐԻԶ, 30 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 29-ին լրացավ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող օրինագծի ընդունման 10 տարին:1998թ. մայիսի 29-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծ, որով ճանաչեց Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: 2000թ. նոյեմբերի 7-ին նմանատիպ օրինագիծ ընդունվեց նաեւ Ֆրանսիայի Սենատի կողմից:2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը ընդունեց մի օրինագիծ, որով պատիժ է սահմանվում Հայոց ցեղասպանության փաստը մերժելու համար: 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժխտման համար սահմանվում է պատիժ` մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:
Monday, June 2, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment