Դաշնակցության խաղացած խաղը նախագահական ընտրությունների ժամանակ ու դրանից հետո խիստ ծանր է նստում սույն կուսակցության վրա:
Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոս Ռուբեն Հակոբյանի հայտնի հրաժարականը, որը նա ներկայացրեց Դաշնակցության հետընտրական շրջանում վարած քաղաքականության հետ անհամաձայնության արդյունքում, պարզվում է, ոչ առաջինն է ու ոչ էլ վերջինն է լինելու: Շարքային դաշնակցականները, որ ընկեր Վահանի համար կռիվ էին տալիս տեղամասերում, խոր հիասթափության մեջ լքում են ավանդական այս կուսակցության շարքերը: Բայց քանի որ խոսքը «դաշնակցություն» հասկացության մասին է, շարքային դաշնակները դա անում են կամաց-կամաց, անաղմուկ: Միայն Դաշնակցության տվյալներով, փետրվարի 19-ի ընտրություններից հետո իրենց կուսակցությունից դուրս են եկել մոտ 100 անդամներ: Բնականաբար, Դաշնակցության իշխանական թեւը պնդում է, թե այդ 100 հոգին պարզապես հեռացվել են կուսակցությունից, քանի որ ընտրությունների ժամանակ գործ չեն արել: ՀՅԴ մեր աղբյուրները, սակայն, տեղեկացնում են, որ խոսքը ՀՅԴ-ն լքած շատ ավելի մեծ թվի մասին է: Ընդ որում, այս մարդիկ ոչ թե հեռացվել են, այլ ամբողջ գյուղերով են կուսակցությունը լքելու մասին հրաժարականի դիմում ներկայացրել: Ու հիմա բանը հասել է այնտեղ, որ փլուզման եզրին է կանգնած անգամ Դաշնակցության ամենամեծ ու ամենալուրջ կառույցը: Խոսքը ՀՅԴ Արագածոտնի կառույցի մասին է: Սույն կառույցն ընդգրկող, օրինակ, Կոշ գյուղի դաշնակցականները, որոնք հանուն ընկեր Վահանի մինչեւ վերջ պատրաստ են եղել կռվի, ընտրությունների օրը հրահանգ են ստացել ոչ մի բանի չմիջամտել, այսինքն` թույլ տալ, որ Սերժ Սարգսյանի համար համապատասխան մարդիկ ինչքան ուզում են, լցոնում անեն: Ու բնականաբար, Կոշի դաշնակցականներն այնքան նվաստացած են իրենց զգացել, որ, ինչպես հայտնում են ՀՅԴ շարքային անդամները, մեկ-մեկ կուսակցությունը լքելու մասին դիմում են գրել: Նույնը` Ուջան գյուղում: Իսկ Գառնիում բանը հասել է դանակահարության: Ըստ ՀՅԴ մեր աղբյուրների, այս գյուղում փորձել են կանխել Սերժ Սարգսյանի օգտին լցոնումները, ինչի հետեւանքով էլ տեղի է ունեցել դանակահարությունը: Ու հիմա հանուն ընկեր Վահանի կանգնածները որեւէ կերպ չեն կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ այսքան պատմություններից հետո ՀՅԴ-ն գնաց Սերժ Սարգսյանի հետ համագործակցության ու կոալիցիայի մաս կազմեց: Դաշնակցության վիճակն առանձնապես լավ չէ նաեւ Աշտարակում: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, առաջիկայում Դաշնակցությունում կրկին շարքերի նոսրացում է սպասվում: ՀՅԴ մի թեւ պատրաստվում է լքել հարազատ կուսակցությունը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին հյուպատոս Ռուբեն Հակոբյանի հրաժարականից հետո: Մի խոսքով, ՀՅԴ մի շարք կառույցներ պարզապես «ձեռից գնում են»: Շարքային դաշնակցականները դժգոհում են, որ ավանդական այս կուսակցությունը պարզապես վեր է ածվել կոռումպացված մի համակարգի. վերեւինները շարունակում են իշխանությունների հետ փող ուտել, իսկ ներքեւինները շարունակում են մնալ նույն թշվառ վիճակում: Ըստ դաշնակցական մեր աղբյուրների, ՀՅԴ-ն լքած Ռուբեն Հակոբյանն ու եւս մի շարք դաշնակցականներ կռիվ են տվել` առաջարկելով Դաշնակցությանը դառնալ լուրջ ընդդիմություն: Ինչպես պնդում են մեր աղբյուրները, սույն առաջարկի հիմնավորումը հետեւյալն է եղել. այսօրվա ընդդիմությունը, միեւնույն է, վաղը դառնալու է իշխանություն, ու արդեն ճիշտ ժամանակն է` պոկվել իշխանությունից եւ սկսել գրավել ընդդիմադիր դաշտը` պատրաստվելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Իրականում, սակայն, Դաշնակցությունը պատային վիճակում է: Իր տված «ա լա ընդդիմադիր» խաղերից, իսկ այնուհետեւ իշխանության հետ համագործակցության հետ գնալուց հետո սույն կուսակցության դիմակը լրիվ պատռվել է: Անգամ ՀՅԴ ազդեցիկ դեմքերն են խոստովանում, որ իրենք վարկանիշի լրջագույն անկում են ունեցել: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ըստ խիստ հավաստի տեղեկությունների` ՀՅԴ-ն հստակ պայման է դրել Սերժ Սարգսյանի առաջ ու ամեն ինչ անում է, որպեսզի վերջինս որեւէ դեպքում չգնա արտահերթ ընտրությունների: ՀՅԴ-ն շատ լավ հասկանում է, որ տվյալ իրավիճակում եւ իր այսօրվա ունեցած ռեսուրսներով ու վարկանիշով ինքը չի կարող հաղթահարել խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ 5 տոկոսանոց արգելքը: Այսինքն` ընդդիմություն դառնալու շանս այս կուսակցությունն արդեն չունի: Բայց իշխանության կողքին մնալն էլ, փաստորեն, այնպիսի դժգոհություն է առաջացրել կուսակցության շարքերում, որ դրա արդյունքում կամաց-կամաց նոսրանում են ՀՅԴ շարքերը: Մի խոսքով, այս կուսակցությունում եւս վիճակը խառն է: Ու հարյուրամյա այս կուսակցության ինադու էլ կարծես ամեն ինչ տանում է դեպի արտահերթ ԱԺ ընտրությունների, որքան էլ դա շատերի համար անցանկալի լինի: Ավելին, հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ ՄԻԱԿ-ի ջահելներն արդեն Սերժ Սարգսյանին նախընտրական պլատֆորմ են ներկայացրել ու շարունակում են կարիերիստների այս կառույցը «թռփոշացնել»` այնտեղ փորձելով ներգրավել անգամ ամբիցիոզ երիտասարդների Հանրապետականի եւ նույնիսկ ԲՀԿ-ի շարքերից: Ու մինչ ՀՅԴ-ն փորձում է քոչարյանական խաղեր տալ` անգամ «Ժառանգությանն» առաջարկելով համագործակցել իր հետ` ՀՀԿ-ին քցելու համար, քանի դեռ այս կուսակցությունը թույլ է, ինքն անձամբ կորցնում է «կանտրոլը» իր սեփական կուսակցության ներսում:
ԼՈՒՍԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ.
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ»

No comments:
Post a Comment