
«Լոզանի համաձայնագրով փոքրամասնության կարգավիճակ ունեցող Թուրքիայի Հանրապետության 60 հազար հայ քաղաքացիների հետ ներկայումս մոտ 500 հազար հայեր են բնակվում Անատոլիայում: Թուրքական արխիվներում եղած գրանցումների համաձայն, 1915 թ-ի գաղթի ժամանակ մոտ 90-95 հազար հայ երեխաներ եւ կանայք պահպանվել են մահմեդական ընտանիքների կողմից եւ ժամանակի ընթացքում մահմեդականացել: Նրանք փոխել են հայկական անունները` թուրքականով: Հրանտ Դինքն ու իր ընտանիքն էլ են այդ խմբից: Նրանք 70-ականներից նորից փոխել են անունները եւ սկսել հայեցի անուններ կրել: Անատոլիայում յուրաքանչյուրը գիտի` ում հայ լինելը: Հրանտ Դինքը նույնպես խոսում էր նրանց թվաքանակը 500 հազարին մոտ լինելու մասին: Այդ մասին են վկայում նաեւ ամերիկյան արխիվների ուսումնասիրությունը: Ենթադրվում է, որ այդ մասին տեղեկություններ կան նաեւ հայկական փակ արխիվներում», -ասել է թուրք գլխավոր պատմաբանը:
No comments:
Post a Comment