Tuesday, June 17, 2008

ԻՆՏԵՐՆԵՏ-ԹԱՐԳՄԱՆԻՉ ԿՈՒՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Եվրոպայում մասնագետները ստեղծել են անվճար ու օգտագործման առումով հեշտ ինտերնետային ընկերություն, որը կարող է օգնել կույրերին ու թույլ տեսողություն ունեցողներին «կոտրել» իրենց շուրջ ստեղծված տեղեկատվական փակուղին: Այս մասին տեղեկացնում է եվրոպական CORDIS ընկերությունը:
Էլեկտրոնային փոստի հիման վրա ստեղծված RoboBraille ավտոմատ ծառայությունը կարող է ցանկացած տեքստ թարգմանել կույրերի լեզվով կամ դրանք վերածել ձայնային ֆայլերի: Այժմ RoboBraille ծրագիրը բացի կույրերի լեզվով թարգմանություններից կարող է տեքստը թարգմանել անգլերեն, իտալերեն, հունարեն ու պորտուգալերեն լեզուներով:
Ներկայում ծրագիրն օրական մշակում է միջինում 500 տեքստ, սակայն նրա հզորությունը կբավարարի մինչեւ 14 հազարը: Ծրագրին բրայլյան լեզվով թարգմանելու համար պահանջվում է կես րոպեից էլ քիչ ժամանակ, իսկ ձայնային տեսքի բերելու համար` տասը ժամ:
Հիշեցնենք, որ նման համակարգչային համակարգ ստեղծվել եւ կիրառվում է նաեւ Հայաստանում: Այն կրում է «Արեի» անվանումը:

No comments: