ՄՈՍԿՎԱ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումը շատ կարեւոր է, քանի որ այն առաջինը կլինի երկար ընդմիջումից հետո: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ռեգնումը», հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը:«Մենք սպասում ենք, որ այդ հանդիպումը կվերականգնի բանակցային գործընթացը եւ հեռանկար կբացվի հետագա հանդիպումների եւ այն խնդիրների լուծման համար, որոնց վրա աշխատում էին համանախագահները վերջին տարիներին»,- նշել է նա:Յուրի Մերզլյակովը նաեւ տեղեկացրել է, որ նախքան նախագահների հանդիպումը, որը կկայանա հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում կկայանան ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների կոնսուլտացիաները Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հետ: Ըստ նրա, դա սովորական աշխատանքային հանդիպում է, որն անցկացվում է տարին մեկ անգամ:
Wednesday, June 4, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment