Thursday, June 5, 2008

Համաշխարհային բանկը որոշել Է նոր փոխառություններ տրամադրել Վրաստանին եւ Ադրբեջանին

Համաշխարհային բանկը որոշել Է նոր փոխառություններ տրամադրել Վրաստանին եւ Ադրբեջանին: ՀԲ-ի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Թբիլիսին 13,8 մլն դոլար կստանա Զարգացման միջազգային ասոցիացիայի՝ Բանկի դուստր կազմակերպության գծով, որը մասնագիտանում Է առավել կարիքավոր երկրների արտոնյալ վարկավորման բնագավառում: Նոր նախագիծը, որը նպատակամղված Է աղքատությունն արմատախիլ անելու գործում կառավարության ջանքերի աջակցմանը, այդ նպատակով ՀԲ-ի կողմից Վրաստանին տրամադրված արդեն չորրորդ փոխառությունն Է: Ադրբեջանը 248,8 մլն դոլար ընդհանուր գումարի երկու փոխառություններից բաղկացած փաթեթ Է ստանում 21 շրջկենտրոնների ջրատարների եւ կոյուղու համակարգի բարելավման համար: Հիմնական՝ 230-միլիոնանոց փոխառությունը հատկացվում Է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի՝ Համաշխարհային բանկի խմբի գլխադաս կազմակերպության ստանդարտ պայմաններով, իսկ մնացած 18,8 մլն դոլարը՝ Զարգացման միջազգային ասոցիացիայի գծով: Վերջինիս 26,7 մլն դոլարի չափով եւս մեկ արտոնյալ փոխառություն Բաքվին տրամադրվում Է բնակչության սոցիալական պաշտպանության համակարգն ամրապնդելու համար:

No comments: